Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Հավաքականները սկսեցին

Հավաքականները սկսեցին
22.03.2019 | 03:46

Այս շաբաթ համաշխարհային ֆուտբոլում ազգային հավաքականների մրցելույթների ժամանակն է, մի մասի համար ընկերական խաղերի, մյուսների համար պաշտոնական հանդիպումների մակարդակով:


Սկիզբը դրեցին Գերմանիայի ու Սերբիայի ընտրանիները: Ընկերական այս հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, ընդ որում, ողջ խաղի ընթացքում հետապնդողի կարգավիճակում է եղել տանտերերի հավաքականը` Գերմանիայի ընտրանին, որի գլխավոր մարզիչը շարունակում է մնալ Յոախիմ Լյովը, որի գլխավորությամբ թիմն աշխարհի վերջին առաջնությունում չկարողացավ հաղթահարել խմբային հանդիպումների արգելքը:
Այսօր կայանալու է տասը հանդիպում: Անկեղծ ասած, դրանց մեջ մեկը չկա, որ առանձնակի հիշատակման արժանի լինի` բացառությամբ, թերևս, Բելգիա-Ռուսաստան դիմակայության, այն էլ ի հաշիվ Բելգիայի երիտասարդ, շնորհաշատ հավաքականի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ